Xiaomi 15 Ultra չհայտարարված ֆլագմանը ստացել է 3C հավաստագիր Չինաստանում, ինչը մատնանշում է այն մասին, որ սարքը շուտով դուրս կգա շուկա։ Սպասվում է, որ սմարթֆոնը վաճառքի կհանվի 2025թ. չինական Նոր տարվանից հետո, ինչը կարող է տեղի ունենալ փետրվարին։ Ըստ վերջին տվյալների՝ նորույթը կարող է ունենալ ամենահզոր Xiaomi կուտակիչ։ Այս մասին տեղեկացրել է GizmoChina պարբերականը։
Հրապարակման մեջ ենթադրվում է, որ Xiaomi-ն կարող է զգալիորեն ավելացնել 15 Ultra կուտակչի տարողությունը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ դժգոհություն կա Xiaomi 15 Ultra-ի ինժեներային նախատիպի մարտկոցի չափերի հետ կապված։ Սակայն նոր հայտնված հրապարակման մեջ հավաստիացվում է, որ ապագա սմարթֆոնի սարքային թերությունները վերացվել են։ Չինական պարբերականը ենթադրում է, որ ընկերությունը կարող է առաջարկել ամենամեծ մարտկոցը, որը երբեւէ տեղադրվել է Xiaomi-ի ֆլագմանում։
Սարքի 3C հավաստագիրը ենթադրում է, որ 15 Ultra-ն կարող է արագ լիցքավորվել 90 Վտ հզորությամբ սարքով եւ անլար լիցքավորվել 50 Վտ հզորությամբ։