1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Վտանգավոր հավելվածներ. Ինչպես պաշտպանել ձեր հեռախոսը լրտեսող ծրագրերից

Վտանգավոր հավելվածներ. Ինչպես պաշտպանել ձեր հեռախոսը լրտեսող ծրագրերից

06.02.2025

Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր հեռախոսում կարող է տեղադրված լինել լրտեսող ծրագիր։ Նույնիսկ եթե հավելվածները ներբեռնում եք միայն պաշտոնական խանութներից, դա 100% պաշտպանություն չի երաշխավորում։ Որոշ ծրագրեր կարող են աննկատելիորեն փոխանցել ձեր տվյալները, հետևել ձեզ կամ նույնիսկ գողանալ տեղեկությունները։

 

Ինչպե՞ս խուսափել դրանից։ Եկեք վերանայենք հեռախոսը և պարզենք, թե որ հավելվածները կարող են վտանգավոր լինել։

 

Քայլ 1. Ստուգում ենք, թե ինչ հավելվածներ ունեք տեղադրված

 

Նույնիսկ առաջին հայացքից անվնաս թվացող հավելվածները կարող են լրտեսներ լինել։ Դրա համար.

 

  • Վերանայեք, թե ինչ եք ներբեռնել։ Բացում ենք հավելվածների ցանկը և տալիս ենք հարց՝ ես ընդհանրապես օգտվո՞ւմ եմ սրանից։
  • Հեռացնում ենք ավելորդը։ Եթե ինչ-որ հավելված ներբեռնել եք «ինչ-որ դեպքի համար» կամ «երբ պետք կգա» - համարձակորեն դրեք զամբյուղի մեջ։
  • Ստուգում ենք «մոռացված» ծրագրերը։ Պատահում է, որ հավելվածները աշխատում են հետին պլանում, նույնիսկ եթե մենք դրանց մասին մոռացել ենք։

 

Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ «Ո՞վ է այցելել իմ էջը Facebook-ում» կատեգորիայի հավելվածների 60%-ը վտանգավոր է, դրանք օգտատերերի տվյալները փոխանցել են թուրքական սերվերներին։ Ոչ մի հավելված չի կարող ցույց տալ, թե ով է այցելել ձեր էջ դա պարզապես թակարդ է։

 

Քայլ 2. Ի՞նչը պետք է հաստատ հեռացնել։

Որոշ հավելվածներ գաղտնաբար հետևում են ձեզ, նույնիսկ եթե անվնաս տեսք ունեն։ Ահա ծրագրերի ցանկ, որոնք ավելի լավ է հեռացնել.

 

  • Գաղտնաբառերի կառավարիչներ (կասկածելի)
    • Simple Password Manager
    • Password Generator & Manager

Այս հավելվածները կարող են գողանալ ձեր տվյալները և ուղարկել դրանք երրորդ անձանց։

 

  • Հեռախոսի «մաքրիչներ» ( Cleaner  )
    • Speed Cleaner – Phone Booster & Battery Saver
    • Phone Cleaner – Clean Ram & Junk Cleaner

 

Սրանք ոչ միայն անօգուտ են այլև կարող են տվյալներ հավաքել ձեր մասին։

 

  • «Անվնաս» հավելվածներ, որոնք կարող են լրտեսներ լինել
    • Super Flashlight (լապտեր)
    • Solitaire Game
    • Accurate Scanning of QR Code
    • Player & iWallpaper
    • Video Maker
    • Speedometer

 

Մեր սմարթֆոնները արդեն գիտեն, թե ինչպես անել այս ամենը առանց լրացուցիչ ծրագրերի, և այսպիսի հավելվածները կարող են մուտքի իրավունք պահանջել տվյալների համար, որոնք նրանց անհրաժեշտ չեն։

 

  • Վտանգավոր հավելվածներ լուսանկարների մշակման համար
    • Beauty Camera Plus
    • Beauty Slimming Photo Editor

 

Որոշ «գեղեցկության հավելվածներ» մուտքի իրավունք են պահանջում տեսախցիկին, լուսանկարներին և նույնիսկ կոնտակտներին, այնուհետև տվյալները ուղարկում են անհայտ սերվերներին։

 

Քայլ 3. Ինչպե՞ս պաշտպանել հեռախոսը լրտեսող ծրագրերից։

 

Եթե հավելվածն արդեն տեղադրված է, այն կարող է.

 

  • Տվյալներ հավաքել ձեր գտնվելու վայրի մասին
  • Վերլուծել, թե ինչ եք անում համացանցում
  • Տվյալներ փոխանցել գովազդային ցանցերին

 

Ի՞նչ անել, որ դա տեղի չունենա։

 

  • Հեռացրեք ավելորդ հավելվածները։ Որքան քիչ անպիտան ծրագրեր, այնքան լավ։
  • Նայեք, թե ինչ թույլտվություններ է պահանջում հավելվածը։ Նորմալ չէ, եթե լապտերը մուտք ունի տեսախցիկին և կոնտակտներին։ Վտանգավոր է, եթե խաղը պահանջում է գեոլոկացիա, մուտք դեպի զանգեր կամ խոսափող։

 

Օգտագործեք միայն ստուգված հավելվածներ։

  • Դրանք պետք է ունենան բարձր գնահատականներ և շատ արձագանքներ Google Play-ում կամ AppStore-ում։
  • Հուսալի մշակողներ - Google, Microsoft, Adobe և այլ խոշոր ընկերություններ։
  • Մի ներբեռնեք ծրագրեր այլ կայքերից և Telegram-ալիքներից։ Դրանք կարող են վիրուսներ պարունակել։

Կատեգորիա՝ տեխնո

Թեգեր Apps & Software

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL