1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Այս 5 տարբերությունը կփոխեն կարծիքդ WhatsApp-ի մասին

Այս 5 տարբերությունը կփոխեն կարծիքդ WhatsApp-ի մասին

13.02.2025

Վերջերս WhatsApp-ի և Telegram-ի միջև մրցակցությունը կարծես մտել է փակուղի․ մեսենջերները գրեթե նույն գործառույթներն ունեն, և քիչ են նրանք, ովքեր փոխում են մեկը մյուսով։ Փոխարենը, ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր պարզապես օգտագործում են երկու հավելվածներն էլ միաժամանակ։ Եվ սա կապված է այն բանի հետ, որ տարբերությունները հաճախ աչք չեն զարնում։ Բայց այդպես մտածելը մեծ սխալ է։ Ահա մի քանի առանձնահատկություն, որոնց մասին շատերը կամ մոռացել են, կամ երբեք չեն էլ իմացել։

 

WhatsApp-ում գովազդ կա՞

 

Շատ օգտատերեր դժգոհում են, որ WhatsApp-ը նորամուծություններով չի փայլում, ինչպես Telegram-ը, բայց մոռանում են ամենակարևոր բանը՝ այստեղ գովազդ չկա։ Այսօր դժվար է գտնել հավելված, որը լի չէ գովազդային բաներներով, իսկ Telegram-ում գովազդները հաճախ են հանդիպում ալիքներում, և դրանցից ազատվելու միակ տարբերակը Premium բաժանորդագրություն գնելն է, որը շատերի համար դեռևս անհետաքրքիր է թվում։

 

Հնարավոր է՝ WhatsApp-ում գովազդ չլինելն ժամանակավոր է։ Դեռ 2021-ին մեսենջերը թարմացրեց գաղտնիության քաղաքականությունը, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա ցուցադրելու գովազդ անմիջապես չաթերում։ Սակայն դա դեռ չի իրականացվել, և հենց սա էլ WhatsApp-ի առավելություններից մեկն է։

 

 

Ո՞ր մեսենջերն է ավելի անվտանգ՝ WhatsApp, թե՞ Telegram

 

Telegram-ը հաճախ համարում են ամենաապահով մեսենջերը, որտեղ հնարավոր է թաքցնել անձնական հաղորդագրությունները։ Սակայն գաղտնիության տեսանկյունից WhatsApp-ը շատ ավելի պաշտպանված է՝ շնորհիվ end-to-end կոդավորման։ Այն թույլ է տալիս, որ հաղորդագրությունները տեսնեն միայն զրուցակիցները, և դրանք չեն պահվում սերվերներում, ինչպես Telegram-ում։

 

Միևնույն ժամանակ, Telegram-ում կոդավորում կա միայն գաղտնի (secret) չաթերում, որոնցում արգելված է ոչ միայն հաղորդագրությունները փոխանցելը, այլև դրանք սքրինշոթ անելը։ Բայց դրանք օգտագործելն այնքան էլ հարմար չէ ամենօրյա շփման համար։ Այսինքն, տվյալ հարցում էլ WhatsApp-ն ավելի շահավետ դիրքերում է։

 

 

Ո՞ր սարքերում է աշխատում WhatsApp-ը

 

Շատերը չգիտեն, որ WhatsApp-ը երկար տարիներ եղել է միակ մեսենջերը, որը կարելի էր օգտագործել բջջային հեռախոսներում։ Այն հասանելի էր KaiOS համակարգում աշխատող Nokia-ների համար, ինչը թույլ էր տալիս կապի մեջ մնալ նույնիսկ առանց սմարթֆոնի։ 2025-ից այս աջակցությունը դադարեցվել է։

 

Սակայն WhatsApp-ն ունի հավելված Wear OS-ով աշխատող խելացի ժամացույցների համար, ինչը թույլ է տալիս ստանալ և պատասխանել հաղորդագրություններին հենց ձեռքի ժամացույցից։

Telegram-ը նման աջակցություն չունի։ Այն ոչ բջջային հեռախոսներում է աշխատում, ոչ էլ խելացի ժամացույցներում։ Սակայն այն ունի հավելված iPad-ի համար։

 

 

Ինչպե՞ս են փոխանցվում հաղորդագրությունները WhatsApp-ում

 

Telegram-ում կա մի մեծ թերություն․ երբ որևէ հաղորդագրություն եք փոխանցում մեկ այլ անձի, սկզբնական հեղինակի անունը նույնպես փոխանցվում է, և հնարավոր է հեշտությամբ անցնել նրա պրոֆիլ։

 

Իսկ WhatsApp-ում երբեք չի ցուցադրվում, թե ումից է եկել սկզբնական հաղորդագրությունը։ Այն փոխանցելիս ընդամենը գրվում է «Փոխանցված հաղորդագրություն»՝ առանց աղբյուրը նշելու։

 

Բացի այդ, WhatsApp-ում գործում է հաղորդագրություններ փոխանցելու սահմանափակում։ 2019-ին մեսենջերում տարածվող կեղծ լուրերի պատճառով WhatsApp-ը սահմանեց սահմանափակում, ըստ որի՝ մեկ հաղորդագրություն հնարավոր է ուղարկել առավելագույնը 5 կոնտակտի։ Սա երբեմն անհարմար է, բայց թույլ է տալիս պայքարել ապատեղեկատվության դեմ։

 

 

Արժե՞ օգտագործել WhatsApp-ի ոչ պաշտոնական հավելվածնե

 

WhatsApp-ը Telegram-ից ավելի անվտանգ է նաև այն պատճառով, որ արգելում է ոչ պաշտոնական հավելվածների օգտագործումը։ Եթե օգտատերը ներբեռնում է նման հավելված, ապա նրա հաշիվը կարող է արգելափակվել։ Այս խիստ քաղաքականությունը հիմնավորվում է նրանով, որ տվյալները կարող են փոխանցվել երրորդ կողմին։

 

Միևնույն ժամանակ, WhatsApp-ի ոչ պաշտոնական տարբերակներն ունեն մեծ պահանջարկ, քանի որ դրանք թույլ են տալիս օգտագործել հավելվածը չաջակցվող սարքերում։ Իսկ Telegram-ը նման արգելք չունի․ այն բաց է մշակողների համար և թույլ է տալիս ստեղծել այլընտրանքային տարբերակներ։

 

 

Այսպիսով, յուրաքանչյուր մեսենջեր ունի իր առավելություններն ու թերությունները։ Իսկ դուք ո՞ր մեսենջերն եք նախընտրում և ինչու՞։

Կատեգորիա՝ տեխնո

Թեգեր whatsapp, telegram

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL