1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Ինչ գնել և ինչ ոչ. Xiaomi POCO-ի 3 լավագույն սմարթֆոնները, դրանց այլընտրանքները և մոդելները, որոնք չարժե գնել

Ինչ գնել և ինչ ոչ. Xiaomi POCO-ի 3 լավագույն սմարթֆոնները, դրանց այլընտրանքները և մոդելները, որոնք չարժե գնել

01.04.2025

Xiaomi-ի POCO սմարթֆոնները հայտնի են իրենց մատչելի գնով և լավ որակով: Սկզբում POCO-ն Xiaomi-ի մի մասն էր, բայց հիմա առանձին ուղղություն է՝ կենտրոնացած հզոր ու էժան սարքերի վրա: Բայց ոչ բոլոր POCO-ներն են հիասքանչ մոդելներ: Այստեղ կպատմենք երեք լավագույն մոդելների, դրանց այլընտրանքների և այն սմարթֆոնների մասին, որոնք ավելի լավ է չգնել:


3 լավագույն POCO սմարթֆոններ

 

1. POCO X7 Pro

 

Սա միջին գնի լավագույն տարբերակներից է: Ունի հզոր պրոցեսոր ( MediaTek Dimensity 8400-Ultra ), AMOLED էկրան՝ 120 Հց-ով և 50 ՄՊ տեսախցիկ՝ կայուն նկարներ անելու հնարավորությամբ: Մարտկոցը 6000 մԱժ է, լիցքավորվում է 90 Վտ-ով: Հիանալի է ամենօրյա օգտագործման համար:

 

2. POCO F7 Ultra

 

Սա POCO-ի ամենաթոփ մոդելն է: Ունի Snapdragon 8 Elite պրոցեսոր, եռակի լավ տեսախցիկ, IP68 պաշտպանություն և անլար լիցքավորում: Գինը մատչելի է, բայց որակը՝ բարձր:

 

3.POCO M7 5G

 

Էժան, բայց ժամանակակից տարբերակ է: Աջակցում է 5G, ունի Snapdragon 4 Gen 2 պրոցեսոր և 50 ՄՊ տեսախցիկ: Լավ ընտրություն է, եթե շատ ծախսել չեք ուզում:

 

Այլընտրանքներ

 

-Redmi Note 14 Pro 

 

Xiaomi-ի մեկ այլ սմարթֆոն է: Գինը մի քիչ ավելի ցածր է, բայց ունի գեղեցիկ OLED էկրան և արագ լիցքավորում: Լավ մրցակից է POCO X7 Pro-ին:

 

-OnePlus Nord 3

 

Եթե POCO-ն Ձեզ դուր չի գալիս, OnePlus Nord 3-ը լավ տարբերակ է: Ունի Dimensity 9000 պրոցեսոր և հարմար OxygenOS համակարգ:

 

-Realme 9i

 

Էժան սեգմենտում Realme 9i-ն կարող է մրցել POCO M7 5G-ի հետ: Նման բնութագրեր ունի և 33 Վտ լիցքավորում:

 

Ինչ չգնել

 

-POCO X3 Pro

 

Ժամանակին լավն էր, բայց հիմա հնացել է: Պրոցեսորը տաքանում է, ծրագրային թարմացումներ էլ չկան:

 

-POCO M4 5G

 

Չնայած 5G ունի, տեսախցիկը թույլ է, արագությունն էլ՝ միջին: Այդ գնով ավելի լավ տարբերակներ կան:

 

-POCO C3

 

Գինը մատչելի է, բայց էկրանն ու արագությունը չեն հերիքում 2025-ի համար: Ավելի լավ է մի քիչ ավելացնել ու նորը վերցնել:

 

POCO-ն լավ ընտրություն է, եթե փնտրում եք որակ և մատչելի գին: X7 Pro-ն ու F7 Ultra-ն հզոր են, M7 5G-ն՝ էժան ու լավ: Բայց հին մոդելներից, ինչպես X3 Pro-ն կամ C3-ն է, խուսափեք: Եթե POCO-ի համակարգը դուր չի գալիս, նայեք այլընտրանքներին: Ընտրեք այն, ինչ Ձեզ ավելի հարմար է։

Կատեգորիա՝ տեխնո

Թեգեր Xiaomi, POCO

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL