«𝗦tarlink»-ի ծառայություններն արդեն հասանելի են Հայաստանում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է»,- գրել է ԲՏԱ նախարարը` հավելելով, որ այս ծառայությունն արբանյակային ինտերնետ է ապահովում նաև ամենահեռավոր գյուղերում ու դժվարամատչելի շրջաններում։
Հայրապետյանի խոսքով՝ սա կարևոր ձեռքբերում է, քանի որ ապահովում է թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապով, հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին, կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։