1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Չինաստանում գործարկվել է 10G ինտերնետ կապ

Չինաստանում գործարկվել է 10G ինտերնետ կապ

Չինական երկու ընկերություններ՝ Huawei-ն ու China Unicom-ը, միավորել են իրենց ուժերը և կարողացել Չինաստանում գործարկել 10G լայնաշերտ ցանց։ Այս մասին հաղորդում է Mydrivers պորտալը՝ հղում անելով Huawei-ի հայտարարությանը։

 

«10G լայնաշերտ կապի տեղակայումը հիմնված է աշխարհի առաջատար 50G PON լուծման վրա», — ասվում է հայտարարության մեջ։

 

Նշվում է, որ իրականում չափված ներբեռնման արագությունը կազմել է 9834 Մբ/վ, իսկ վերբեռնման արագությունը՝ 1008 Մբ/վ։ Հետաձգումը կայուն կերպով կազմել է 3 մվ։

 

Ընկերությունը վստահ է, որ նման զարգացումները կհեղափոխեն մարդկանց կյանքը։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, սա նաև կազդի ապագա ծրագրերի և ծառայությունների մշակման վրա, որոնք պահանջում են բարձր թողունակություն։ Մասնավորապես՝ 8K տեսանյութ և ամպային պահեստ։

 

Նշվում է, որ թեստերի ընթացքում ցանցը կայուն աշխատել է, նույնիսկ այն դեպքում, երբ միաժամանակ օգտագործվել են մի քանի խելացի սարքեր։

21.04.2025

10G, internet, China

տեխնո

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL