Էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու համար 2025թ–ին քաղաքացիներին հատկացված 5000 հատ քվոտայի 81․3 տոկոսն իրացվել է․ այս տարի արդեն Հայաստան է ներկրվել է 4067 մեքենա։ Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՊԵԿ հաղորդագրության համաձայն` 2025–ի փետրվարի 15–ի դրությամբ դիլերներին տրված 3000 հատ քվոտայի շրջանակում է ներկրվել է 412 էլեկտրական մեքենա, այսինքն՝ իրացվել է հատկացված քվոտայի 13.7%-ը։