1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Խաբեբաները կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր են տրամադրում. ԿԲ–ն զգուշացնում է

Խաբեբաները կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր են տրամադրում. ԿԲ–ն զգուշացնում է

18.02.2025

Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր։ Այդ մասին զգուշացնում է ՀՀ կենտրոնական բանկը` հորդորելով զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս` հնարավոր խարդախություններից խուսափելու համար։

 

«Անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ ու առաջարկում հեռավար պայմանագրեր՝ առանց իրական ապահովագրության։ Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր՝ ավելի կարճ ժամկետով, քան խոստացված է»,– տեղեկացնում են ԿԲ–ից։

 

Խաբեբաներից պաշտպանվելու համար ԿԲ–ն հորդորում է վստահել միայն իր կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություններին և գործակալներին։

 

Բացի այդ, ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար օգտվել միայն պաշտոնական կայքերից ու հավելվածներից. օրինական առցանց ԱՊՊԱ պայմանագիր կարող եք կնքել aswa.am կայքի միջոցով։

Կատեգորիա՝ տնտեսություն

Թեգեր կենտրոնական բանկ, ապպա

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL