1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Երևան–Թբիլիսի–Երևան գնացքի տոմսերը 25%–ով կէժանանան. ՀԿԵ

Երևան–Թբիլիսի–Երևան գնացքի տոմսերը 25%–ով կէժանանան. ՀԿԵ

14.02.2025

Երևան–Թբիլիսի–Երևան գնացքի տոմսերի ձեռքբերման համար գարնանային զեղչեր են հայտարարվում։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

 

«Մասնավորապես, փետրվարի 22-ից կգործի 25% զեղչ գնացքի բոլոր կատեգորիաների տոմսերի համար՝ պլացկարտ, կուպե, ննջավագոն (СВ)։ Տոմսի արժեքը ներառում է անկողնային պարագաներ, ապահովագրություն և կոմիսիոն վճարներ։ Մինչև 5 տարեկան երեխաները կարող են երթևեկել անվճար, 5–10 տարեկան երեխաների համար գործում է մանկական սակագին»,– ասված է հաղորդագրությունում։

 

Տոմսերը կարելի է ձեռք բերել Երևան, Արմավիր, Գյումրի, Վանաձոր և Թբիլիսի երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ ՀԿԵ ընկերության կայքում։

 

Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը Երևանից մեկնում է ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին։ Ուղևորների հարմարավետության համար գնացքն աշխատում է գիշերը։ Երևանից մեկնում է 21:30–ին, Թբիլիսիից՝ 20:20-ին: Ճանապարհորդության ժամանակը տատանվում է 10 ժամից մինչև 10 ժամ 30 րոպե:

Կատեգորիա՝ տնտեսություն

Թեգեր Հարավկովկասյան երկաթուղի

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL