1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
1 տարուց ավելի է` ՀՀ–ն չի կարողանում սկսել «Չոր նավահանգստի» շինարարությունը. որն է խնդիրը

1 տարուց ավելի է` ՀՀ–ն չի կարողանում սկսել «Չոր նավահանգստի» շինարարությունը. որն է խնդիրը

14.02.2025

Հայաստանը մեկ տարուց ավելի է` չի կարողանում կողմնորոշվել Գյումրիում «Չոր նավահանգստի» և արդյունաբերական հանգույցի կառուցման նախագծի իրականացման ժամկետների հարցում։ Ծրագրի իրականացման մեկնարկի ամսաթիվը կրկին անորոշ ժամկետով հետաձգվել է։

 

2023 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ հոլանդական MTBS խորհրդատվական միջազգային ընկերությունը պատրաստել է «Չոր նավահանգստի» տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ)։

 

2024 թվականի երկրորդ կեսին պետք է սկսվեին շինարարական աշխատանքները։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանել են, որ ներկայում, բացի ՏՏՀ-ից, մշակված է նախագծի իրագործելիության պլանը, ճանապարհային քարտեզը։

 

«Հնարավոր ներդրողներ ներգրավելու և օպերատոր ընտրելու նպատակով բանակցությունները շարունակվում են նաև մի շարք միջազգային կառույցների, այս թվում` Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում (ԱՄԷ, Իրաք և Կատար) նմանատիպ նախագծեր իրականացնող կառույցների հետ», - ասել են գերատեսչությունից։

 

Նախարարությունը չի բացառում նախագծում հնարավոր փոփոխությունները, ըստ որում՝ ժամկետների առումով։ Նշվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի տնտեսության աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև արտահանման ծավալների ընդլայնմանը:

 

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է Գյումրիում լոգիստիկ կենտրոնի, արդյունաբերական գոտու և պահեստների հետ ազատ առևտրի գոտու ստեղծում: Դա թույլ կտա ապրանքներ և բեռներ տեղափոխել ցանկացած ուղղությամբ՝ օգտագործելով ինչպես օդային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտը:

Կատեգորիա՝ տնտեսություն

Թեգեր չոր նավահանգիստ, Գյումրի, Էկոնոմիկայի նախարարություն

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL