1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Կոտայքի Ակունք գյուղում վարդերի ջերմոց է կառուցվում. 436 մլն դրամի ներդրում կարվի

Կոտայքի Ակունք գյուղում վարդերի ջերմոց է կառուցվում. 436 մլն դրամի ներդրում կարվի

17.07.2025 /

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԻՄՈ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։

 

Վարդերը նախատեսվում է իրացնել, ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում։

Ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 436 մլն դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման, 169․8 մլն դրամի ներդրում մոնտաժային և շինարարական աշխատանքների իրականացման համար։

 

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

 

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 436 մլն  դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22 մլն դրամ:

Կատեգորիա՝ տնտեսություն

Թեգեր վարդերի ջերմոց, Կոտայք

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL