1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Չփոխանցել այլ անձի ու լքել երկիրը. ՊԵԿ–ը զգուշացնում է ներմուծված մեքենաների վերաբերյալ

Չփոխանցել այլ անձի ու լքել երկիրը. ՊԵԿ–ը զգուշացնում է ներմուծված մեքենաների վերաբերյալ

14.02.2025

Ոչ ԵԱՏՄ տարածքից ՀՀ ժամանակավոր ներմուծված մեքենան շահագործման նպատակով անդամ պետության քաղաքացու հանձնելը՝ առանց մաքսային մարմնից գրավոր թույլտվության, նախատեսում է տուգանք տվյալ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 20 տոկոսի չափով: Այդ մասին հիշեցնում և զգուշացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

 

ՊԵԿ–ից հիշեցնում են, որ օտարերկրյա, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված մեքենաների ժամանակավոր ներմուծումը ԵԱՏՄ, այս դեպքում՝ Հայաստան, թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:

 

«Այսպես կոչված, միության անձը ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցի համար առաջացող մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունը պետք է ապահովի միշտ։ Իսկ «օտարերկրյա անձանց» համար 1-ին տրանսպորտային միջոցի ներմուծման համար այդպիսի պահանջ չի սահմանվում, սակայն նրանց համար այդ պարտավորությունը կառաջանա, երբ առանց այդ տրանսպորտային միջոցը վերաարտահանելու՝ ժամանակավորապես կներմուծի 2–րդ և յուրաքանչյուր հաջորդ տրանսպորտային միջոցը»,– ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

 

Կոմիտեից նշում են, որ լինում են դեպքեր, երբ օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցը ներմուծվելով օտարերկրյա անձի կողմից` շահագործման նպատակով հանձնվում է, օրինակ, ՀՀ-ում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիներին և այդ անձը լքում երկիրը` այդպիսով շրջանցելով վճարումն ապահովելու պահանջը:ՊԵԿ–ը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նման վարքագծից, քանի որ ՀՀ սահմանը հատելու պահից այդպիսի տրանսպորտային միջոցը գտնվում է մաքսային հսկողության ներքո և ՀՀ-ում պետք է գտնվի ներմուծողի փաստացի տիրապետման և օգտագործման տակ ու չի կարող փոխանցվել այլ անձի:

Կատեգորիա՝ տնտեսություն

Թեգեր ՊԵԿ

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL