Հայաստանի բնակիչները 2024 թվականին Wildberries-ից ամենաշատը գնել են նոութբուքներ, գրասենյակային սարքավորումներ և ավտոպարագաներ։ Այս մասին տեղեկանում ենք Wildberries և Russ միավորված ընկերության գործունեության վերաբերյալ ներկայացված արդյունքներից։
Մարկետփլեյսի վերլուծական ծառայության տվյալներով` հայաստանցիների կողմից 2024 թվականի ընթացքում արված առցանց գնումները 2023 թվականի համեմատ աճել են 19%-ով:
«Այսպիսով, 2024 թվականին Հայաստանի բնակիչների շրջանում մեծ պահանջարկ ունեին գրասենյակային սարքավորումները, մասնավորապես՝ MFP բազմաֆունկցիոնալ սարքեր (+526%), 3D-տպիչներ (+226%), ինչպես նաև շարժական տպիչներ (+275%)։ «Նոութբուքներ և համակարգիչներ» անվանակարգում ամենատարածված ապրանքներն են նոութբուքների սնուցման սարքերը (+296%) և մարտկոցները (+204%)»,– նշում են ընկերությունից։
Զգալի ակտիվություն են ցուցաբերել նաև ավտոսիրահարները։ «Ավտոպարագաներ» անվանակարգում ամենապահանջված ապրանքները եղել են շարժիչի մաքրող միջոցները (+358%), ավտոմեքենաների ներկերը (+241%), մեքենաների սրահը մաքրող միջոցները (+198%), ավտոմեքենայի լիցքավորիչները (+163%), վառելիքի զտիչները (+128%)։
2024 թվականին Հայաստանի բնակիչների շրջանում ԹՈՓ-15 դինամիկ աճող անվանակարգերն են.Կենցաղային ապրանքներ (+226,3%) Այգեգործական սարքավորումներ (+130,2%)Լուսավորություն (+62,7%)Հարդարման պարագաներ (+54,8%) Այգեգործական գործիքներ (+53,0%) Էլեկտրատրանսպորտ (+51,1%)Գրասենյակային սարքավորումներ (+48,8%)Սանտեխնիկա (+46,7%) Ավտոպարագաներ (+33,2%) Շինանյութ (+31,4%)Տոնակատարության պարագաներ (+29,7%)Նոութբուքներ և համակարգիչներ (+28,8%)Էլեկտրական գործիքներ և սարքավորումներ (+28,5%)Խոշոր կենցաղային տեխնիկա (+28,3%)Ձեռագործ աշխատանքի պարագաներ (+27,8%)Ինտերիերի դեկոր (+26,1%)Խելացի տուն և անվտանգություն (+25,9%)Խաղալիքներ (+24,5%)Կահույք (+24,3%):
Ընկերության վերլուծաբանները նաև վիճակագրություն են ներկայացրել, թե Հայաստանի որ մարզերի բնակիչներն են դարձել մարկետփլեյսի ամենաակտիվ գնորդները:
Առաջին եռյակում են երևանցիները` 49,83%, Կոտայքի մարզում ապրողները` 8,84% և Շիրակի մարզի բնակիչները` 6,79%։ Հաջորդում են Արարատի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերը։