1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Հայկական կոնյակի հարցը բարդանում է. ՌԴ–ում խախտումների մասնաբաժինը հասել է 85%-ի

Հայկական կոնյակի հարցը բարդանում է. ՌԴ–ում խախտումների մասնաբաժինը հասել է 85%-ի

15.07.2025 /

Ռուսական շուկայում պետական չափորոշիչներին և ՌԴ օրենսդրությանը չհամապատասխանող հայկական կոնյակի մասնաբաժինը հասել է 85%–ի։ Այս մասին հայտնում են Կոնյակ, սպիրտ և ալկոհոլ արտադրողների միությունը («Սոյուզկոնյակ») և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիան:

 

«Սոյուզկոնյակի» և «Անտիկոնտրաֆակտի» ուսումնասիրությունների համաձայն` հայսատանյան որոշ արտադրողներ բուրավետիչներ են ավելացնում ռուսական շուկա մատակարարվող կոնյակին, իսկ արտադրանքի 50%-ում օգտագործվում է ոչ խախողի սպիրտ: Ինչպես նշում են փորձագետները, նման արտադրանքը չի կարող կոնյակ համարվել։

 

Ի դեպ, 2024 թվականի օգոստոսին Ռուսաստանում վաճառվող ոչ անվտանգ հայկական կոնյակի մասնաբաժինը կազմել էր 90%։ Խստացված վերահսկողության պայմաններում այս թիվը 2025 թվականի մայիսին նվազել էր մինչև 80%։ Սակայն խախտումների մասնաբաժինը կրկին աճել է։ Ինչպես նշել է «Սոյուզկոնյակը», իրավիճակի վատթարացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտադրողներն արագ հարմարվում են վերահսկողության ցանկացած միջոցի:«Անտիկոնտրաֆակտի» նախագահ Վլադիսլավ Ռեզնիկը հայտնել է, որ ասոցիացիան հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ:

 

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ծանոթ են խնդրին և ռուսական կողմին հայտնել են կոնկրետ լուծումների մասին, բայց արդյունքը դեռ տեսանելի չէ: «Դրա փոխարեն աճում է ինչպես Հայաստանից Ռուսաստան ուղարկվող անորակ կոնյակի արտադրանքի ծավալը, այնպես էլ մատակարարումների ընդհանուր քանակում դրա մասնաբաժինը»,– ասել է Ռեզնիկը։

 

Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայություն, Դաշնային մաքսային ծառայություն, ՌԴ գլխավոր դատախազություն, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի պրոֆիլային նախարարություններ:

Կատեգորիա՝ տնտեսություն

Թեգեր կոնյակ, ՌԴ

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL