1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Հունվարին Հայաստան է եկել շուրջ 140 000 զբոսաշրջիկ. որտեղի՞ց են ամենաշատ այցելողները

Հունվարին Հայաստան է եկել շուրջ 140 000 զբոսաշրջիկ. որտեղի՞ց են ամենաշատ այցելողները

Հեղինակ Sargis Khachatrian / 20.02.2025 /

Դեպի Հայաստան 2025 թվականի հունվարին այցելել է 139 482 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ 

 

«Նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 154 319։ 2025 թ․ հունվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից` 55 130 քաղաքացի (39.5 %), Վրաստանից` 17 920 քաղաքացի (13%) և Իրանից` 13 186 անձ (9.4%)»,– ասված է հաղորդագրությունում։

 

Հնդկաստանը և Ֆիլիպինները զբաղեցրել են 4–րդ և 5–րդ հորիզոնականները` համապատասխանաբար 2 033 և 2 002 զբոսաշրջիկ: Վերջին 6 տարվա ընթացքում հունվար ամսին առավելագույն թվով զբոսաշրջիկ Հայաստան է այցելել 2023 թվականին` 159 319 մարդ։ Հյուրերի մեծ մասը (65%) ընտրել է օդային տրանսպորտը և ժամանել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով: Ցամաքային անցակետերից առաջատարը «Բագրատաշեն» անցակետն է, մինչդեռ «Այրում» անցակետով գրանցվել է ամենաքիչ հատումը:

 

Զբոսաշրջիկների ամենաակտիվ խումբը 35–44 տարեկան մարդիկ են։ Ամենաքիչ թվով հյուրեր են գրանցվել 13-17 տարեկան դեռահասների և 65 տարեկանից բարձր անձանց շրջանում:

Կատեգորիա՝ զբոսաշրջություն

Թեգեր տուրիզմ

Կիսվել՝
  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL