1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Աշխարհի լավագույն 10 օդանավակայանները 2024 թվականի վիճակագրության համաձայն

Աշխարհի լավագույն 10 օդանավակայանները 2024 թվականի վիճակագրության համաձայն

Հեղինակ Sargis Khachatrian / 08.02.2025 /

Երբևէ մտածե՞լ եք, թե որ օդանավակայանն է համարվում աշխարհում լավագույնը։ Այնպիսի վայր, որտեղ ուզում ես մնալ ավելի երկար, այ; ոչ թե շտապել առաջին իսկ թռիչքից հետո։ Գոյություն ունի Skytrax վարկանիշը՝ ինչպես «Օսկարը», բայց օդանավակայանների համար, մրցանակ, որը ամեն տարի շնորհվում է լավագույններին:

 

Այն առաջին անգամ այն շնորհվել է 1999 թվականին, և այդ ժամանակվանից լավ հնարավորություն է ստեղծվել այն ճանապարհորդների համար, ովքեր ցանկանում են հասկանալ. «Ու՞ր ենք մենք թռչում»:

Ինչպե՞ս է ընտրվում լավագույն օդանավակայանը:


Եթե դուք պատկերացնում եք խիստ կոստյումներով դատավորների, ովքեր նոթատետրերով ընտրում թե որն է տարվա լավագույնը, ապա ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ հաղթողներին ընտրում են հենց ուղևորները: 2023 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի մարտ ամիսն ընկած առցանց հարցմանը մասնակցել են ավելի քան 100 երկիր, ընտրությունը կատարվել է 570 օդանավակայանների միջև: Եվ ահա լավագույն 10-ը:

1․ Համադի միջազգային օդանավակայան, Դոհա

 

Այս գեղեցկուհին, մագնիսի պես իր կողմ է ձգում ուղևորներին ամբողջ աշխարհից։ Դեղին արջը՝ լամպը գլխին, հենց նա է Համադի խորհրդանիշը։ Այս հսկայական բրոնզե «խաղալիքը» տեղակայված է հենց սրահի կենտրոնում՝ հիշեցնելով, որ այս օդանավակայանը սովորական տարանցիկ կետ չէ, այլ իսկական արվեստի կենտրոն։  

 

Այստեղ ամեն անկյունում անակնկալ է․ KAWS-ի «Փոքրիկ ստերը» քանդակը, Թոմ Օտտերնեսի յուրահատուկ խաղահրապարակները և էլի շատ հետաքրքիր բաներ։ Հոգնե՞լ եք։ Կա սպա, հարմարավետ մահճակալներ քնելու համար, իսկ եթե երկար տրանսֆեր ունեք՝ կարող եք մասնակցել քաղաքի էքսկուրսիային, որի արժեքը սկսվում է $31-ից։ Եվ այս ամենը՝ հենց օդանավակայանում։

 

2․ Չանգի, Սինգապուր

 

 

Չանգին օդանավակայան-առողջարան է։ Երբևէ տեսե՞լ եք ջրվեժ օդանավակայանում։ Այստեղ կա՝ 40 մետր բարձրությամբ։ Ջրվեժի տակ թաքնված է Jewel համալիրը՝ առևտրի ու ժամանցի կենտրոն, այգիներով։ Կարող եք զբոսնել արևածաղիկների այգում, կերակրել ձկներին, իսկ հետո հանգստանալ քնելու հատուկ գոտիներում․ այստեղ մահճակալներն անվճար են։

 

Ճանապարհորդները պատմում են, որ այստեղի լռությունը գրադարանի պես է․ փափուկ գորգերը «կլանում» են աղմուկը։ Չանգին բառացիորեն մեկ մեծ մեդիտացիա է մինչեւ թռիչքը։

 

3․ Ինչխոն, Սեուլ

 

 

Արագություն և ոճ․ սա Ինչխոնն է։ Ճամպրու՞կը ստանալու համար։ Ընդամենը 12 րոպե։ Անվտանգության ստուգո՞ւմը։ Միայն 19 րոպե։ Մինչ աշխարհն այսքան օպտիմալ աշխատել դեռ չի սովորել, Կորեայում սա սովորական բան է։

 

Ուզու՞մ եք զբոսնել։ Օդանավակայանում կա յոթ այգի, սահադաշտ և գոլֆի դաշտ։ Ցանկանում եք ընկղմվել մշակույթի՞ մեջ։ Ամեն քայլափոխի կգտնեք կորեական մշակույթի կենտրոններ և թանգարաններ։ Հոգնե՞լ եք։ Անվճար ցնցուղ։ Իսկ եթե ուզում եք ժամանակ անցկացնել, կարող եք դիտել ֆիլմ օդանավակայանի երկու կինոթատրոններից մեկում։

 

Երբ կան նման օդանավակայաններ, տրանզիտային կանգառները դադարում են լինել հոգնեցուցիչ։

 

4.Հանեդա, Տոկիո

 

Բարի գալուստ Ճապոնիա, ընկերներ։ Հանեդա օդանավակայանի տերմինալում քեզ թվում է, թե արդեն քաղաքում ես։

Էդո-Կոջի ներքին փողոցը փոքրիկ Ճապոնիա է՝ ռեստորաններով, հուշանվերներով։ Նիհոնբաշի կամուրջը Տոկիոյի հայտնի կամրջի փոքրացված տարբերակն է։ Իսկ եթե արկածախնդիր եք, անպայման գնեք ցանկությունների տախտակ։ Սա ճապոնական ավանդույթ է․ եթե երազանք գրեք դրա վրա, այն հաստատ կիրականանա։

 

5. Նարիտա, Տոկիո

 

Նարիտան գուցե այնքան շքեղ չէ, բայց սա Ճապոնիան է իր ամբողջ հմայքով։ Արվեստի օբյեկտներ, արոմաթերապիա էվկալիպտի ու կիպարիսի բույրերով, թանգարաններ… և իհարկե կարող եք համտեսել ճապոնական թեյը տեղի սրճարաններում։

 

6․Շառլ դը Գոլ, Փարիզ

 

Փարիզի օդանավակայանը պարզապես ժամանելու և մեկնելու վայր չէ, այլ փոքրիկ արվեստի աշխարհ։ 2E տերմինալում կգտնեք իսկական պատկերասրահ, որտեղ ցուցադրվում են Լուվրի, Օրսեի և այլ փարիզյան թանգարանների նոր ցուցադրությունները։

 

Իսկ եթե ուզում եք լիովին զգալ ֆրանսիական մթնոլորտը, նստեք ավտոբուսը՝ ուղիղ դեպի Դիսնեյլենդ։

 

7․Դուբայ

 

Լեգենդ։ Դուբայի օդանավակայանը մի ամբողջ տիեզերք է․ շքեղություն, բրենդային խանութներ, մանկական խաղահրապարակներ և… օդորակիչներ ամեն քայլափոխի (առանց դրանց 40 աստիճան շոգին դիմանալն անհնար է)։ Չեք հասցրե՞լ լողալ քաղաքում։ Տերմինալներից մեկում նույնիսկ լողավազան կա։ Եվ այո, այստեղ էլ անվճար ցնցուղներ կան։

 

8․ Մյունխեն

 

Սիրու՞մ եք կարգ ու կանոն։ Գերմանիան ձեզ կզարմացնի․ մաքրություն, հարմարավետություն և… հսկայական պուրակ՝ ինքնաթիռներ դիտելու համար։ Վերադառնա՞լ մանկություն․ այստեղ կան խաղահրապարակներ, էքսկուրսիաներ հենց թռիչքադաշտում, իսկ զբոսաշրջիկների համար՝ էժան ու հարմարավետ փոխադրում դեպի քաղաքի կենտրոն։

 

9. Ցյուրիխ, Շվեյցարիա



Ցյուրիխը միայն ժամացույցների մասին չէ․ օդանավակայանում մանկական խաղահրապարակները հարևանություն են անում էլիտար խանութների հետ, իսկ շաբաթ և կիրակի օրերին այստեղ շրջայցեր են կազմակերպվում։ Ուզու՞մ եք մտնել թռիչքային գոտու տակ գտվող անցնող թունելը։ Բարի գալուստ։ Շվեյցարիան ձեզ կդիմավորի հուշանվերներով․ Lindt շոկոլադով և բարձրակարգ կոսմետիկայով։

 

10․ Ստամբուլ, Թուրքիա

 

Ապագայի օդանավակայան։ Երբ շինարարությունն ավարտվի (2028-ին), սա կլինի աշխարհի ամենամեծ օդանավակայանը։ Բայց արդեն հիմա այն ապշեցնում է․

 

  • Գունեղ թուրքական շուկա՝ հենց օդանավակայանի ներսում,
  • Ֆոտոզոնաներ ամեն քայլափոխի,
  • Կենդանիների համար հատուկ տարածքներ՝ կերամաններով։

 

Հարմարավետություն՝ բոլորի համար։

Խորհուրդներ ճանապարհորդների համար

 

  • Մի վատնեք ժամանակը օդանավակայանում ելքը փնտրելու վրա․ ներբեռնեք օդանավակայանի հավելվածը և վերջ։ Քարտեզ, թռիչքի կարգավիճակ՝ ամեն ինչ ձեր հեռախոսում։
  • Եթե հաջորդ թռիչքին դեռ շատ ժամանակ կա, նախապես ստուգեք՝ կարելի՞ է դուրս գալ տերմինալից․ որոշ օդանավակայաններում նույնիսկ սրճարան գնալու համար վիզա է պետք։
  • Որոշ ավիաընկերությունների գրանցումը սկսվում է 5 ժամ առաջ․ ուշադիր եղեք։
  • Մոռացել ե՞ք դիմակը կամ լիցքավորիչը։ Լավ օդանավակայաններում ամեն ինչ կարելի է գնել (բայց սովորաբար թանկ)։

Կատեգորիա՝ զբոսաշրջություն

Թեգեր airport, top10

Կիսվել՝
  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL